Միխայիլ Ֆյոդորովը հավակնում է զբաղեցնել Վոլոդիմիր Զելենսկու պաշտոնը․ The Times

21 Հուլիսի 2026, 19:23

Քաղաքականություն

«The Times»-ը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը դիտարկում է նախագահական ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը:

Պարբերականի տվյալներով՝ Ֆյոդորովի պաշտոնանկությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել, որոնց մասնակիցները հանդես են եկել ի պաշտպանություն նախկին նախարարի

Ինքը՝ Ֆյոդորովը, հրապարակավ խոսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ ունեցած տարաձայնությունների և բանակում տիրող կոռուպցիայի մասին, ինչպես նաև քննադատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին:

Ռազմական շրջանակների աղբյուրը նշել է, որ Ֆյոդորովի գործողությունները նախընտրական արշավի մեկնարկ են հիշեցնում: Պարբերականը հավելում է նաև, որ Զելենսկիի հետ հակամարտությունում նախկին նախարարին աջակցել են եվրոպական որոշ լրատվամիջոցներ և ԵՄ կառույցներ։