ԿԸՀ-ն քննում է իր իսկ գրանցած պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Գոհար Մելոյան

21 Հուլիսի 2026, 23:51

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Քաղաքական քինախնդրություն

Քաղաքական հետապնդումները շարունակվում են․

-Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026

-Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:»։ 08.07.2026

– Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026

ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»։