Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է
22 Հուլիսի 2026, 10:19
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կրկին ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում է։ Երեկվա հարցաքննությունը տևել էր մոտ 10 ժամ:
Հիշեցնենք, որ երեկ առերեսում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և տուժող ճանաչված Իրանի քաղաքացու միջև։ Ըստ Ծառուկյանի փաստաբանների՝ իրենք դեռ բազմաթիվ հարցեր ունեն տուժողին, այսօր հնարավոր են նաև նոր առերեսումներ։