Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագրին
22 Հուլիսի 2026, 12:59
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ համաձայնագրին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Նախագահ Թրամփը պաշտոնապես հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ կնքվելիք առանցքային համաձայնագրին, որը երկիրը կապահովի քաղաքացիական միջուկային ծրագրով և պոտենցիալ ճանապարհ կբացի թագավորության տարածքում ուրանի հարստացման համար»,- գրում է պարբերականը։
30 տարի ժամկետով նախատեսված նոր համաձայնագրի արժեքը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Այն ամերիկյան ընկերություններին կպարտավորեցնի Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման կայաններ կառուցել, եթե երկու կողմերն էլ դա անհրաժեշտ համարեն։ Պարբերականի աղբյուրները կարծում են նման համաձայնագրում բացակայում են ԱՄՆ-ի համար անվտանգության երաշխիքները, որ նման համաձայնագիրը չունի անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ի համար։