33 000 միգրանտի արտաքսել են Ռուսաստանից
22 Հուլիսի 2026, 18:42
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտարման և արտաքսման վերաբերյալ ավելի քան 33 000 որոշում է կայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարությունը։
«Միգրանտների բնակության և աշխատանքի վայրերում իրականացվել է 39 000 ստուգում, կայացվել է արտաքսման՝ 33 500, ՌԴ մուտքի մերժման՝ 49 000 որոշում, ֆիկտիվ գրանցման պատճառով ավելի քան 2 000 օտարերկրյա քաղաքացի հանվել է հաշվառումից, իսկ ևս 11 000-ի համար կրճատվել են ՌԴ-ում ժամանակավորապես գտնվելու ժամկետները»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88 000 հոգու զրկել են ՌԴ քաղաքացիությունից, 150 միգրանտի ժամանակավոր կացության թույլտվությունը չեղարկվել է, 2 600 հոգու դիմումն էլ՝ ժամանակավոր կացության տրամադրման մասին, մերժվել է։