ԿԸՀ-ի որոշումը Նարեկ Կարապետյանի գործով Սահմանադրության կոպիտ խախտում է․ Ռոբերտ Ամստերդամ
22 Հուլիսի 2026, 19:55
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․
«Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողը կարդալիս ակամա հիշում ես Կաֆկային․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ աբսուրդը ներկայացվում իբրև սովորական, բնականոն ընթացակարգ։ Ճիշտ նույն կերպ են այսօր վարվում Նիկոլ Փաշինյանի ԿԸՀ-ն ու Դատախազությունը»։
«Ինձ համար ակնհայտ է՝ ԿԸՀ-ի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալն ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։
ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իր սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի։
Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է։
Փաշինյանը տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։
Ակնհայտ է նաև, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդին աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում»։
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։