Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները

22 Հուլիսի 2026, 19:47

Քաղաքականություն

ԵՄ Խորհրդի ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի նիստում Բուդապեշտի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել բանակցային 2-րդ («Ներքին շուկա») և 3-րդ («Մրցունակություն») բաժինների փորձաքննության արդյունքները: Հետևաբար, բանակցությունները հետաձգվել են առնվազն մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Սա Բրյուսելի երկրորդ փորձն է՝ հաղթահարելու Հունգարիայի դիմադրությունը: Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, Բուդապեշտը համաձայնել էր հաստատել Մոլդովային վերաբերող 3-րդ բաժինը, սակայն դեմ էր արտահայտվել Ուկրաինայի մասով երկու բաժիններին էլ: