Լավրովն ու Ռուբիոն հանդիպել են

23 Հուլիսի 2026, 10:21

Քաղաքականություն

Մանիլայում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

Բանակցությունները տևել են 35 րոպե։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։

Սա նրանց չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Ավելի վաղ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։