Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հիվանդանոց․ ինչ է կատարվում

23 Հուլիսի 2026, 12:58

Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ պլանային կանխարգելիչ հետազոտություն է անցել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։

«Բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ՀՀ նախագահը լքել է կլինիկան։ Վիճակը գնահատվում է նորմալ», — ասաց Ղազարյանը։

Նա հավելեց` նախագահը ստացիոնար բուժում չի ստացել և չի հոսպիտալացվել:

Նախագահի մամուլի ծառայությունից խոստացան պաշտոնական մեկնաբանություն տրամադրել, բայց հետո սկսեցին չպատասխանել մեր զանգերին:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։