Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան
25 Հուլիսի 2026, 11:24
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը՝ չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում`գրավը։
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան
ՀՀ ՍԴ 2021թ ՍԴՈ 1619 որոշումը, որով այսօր քաղաքական հետապնդման ենթակվող մի շարք պատգամավորներ ազատ են արձակվում, կայացվել է Արամ Վարդևանյանի կազմած դիմումի հիման վրա»։