Ադրբեջանցին փորձել է հրդեհել Ռուսաստանում գտնվող տաճարը

25 Հուլիսի 2026, 18:23

Քաղաքականություն

ՌԴ ռազմական դատարանը Ադրբեջանի 42-ամյա քաղաքացուն դատապարտել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ Բառնաուլում եկեղեցի հրդեհելու փորձի համար։ Այս մասին հայտնել են Ալթայի երկրամասի ՌԴ ԱԱԾ վարչությունից։

Նշվում է, որ նա գործել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնարարականով։ 2025 թվականի հոկտեմբերին նա ծրագրել էր դյուրավառ նյութերի միջոցով հրդեհել Բառնաուլի տաճարը։ Սակայն չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել․ նրան ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչություն իրականացնելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ։ Ընդգծվում է, որ պատժի առաջին չորս տարին նա կրելու է բանտում։