Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության ներկայացուցիչը, նրա որդին ու զարմիկը
27 Հուլիսի 2026, 10:00
Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կառույցի ղեկավար կազմի անդամ Մեհմեթ Դիրեքի վրա։ Անհայտ անձինք հրազենային կրակոցներով սպանել են նաև նրա որդուն և զարմիկին։ Հարձակման հետևանքով երեքն էլ մահացել են, հայտնում է «Cumhuriyet» թերթը։
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ Բաթման քաղաքի Գյունեյքենթ թաղամասի քաղաքային գերեզմանատանը։