Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի ժամկետները․ Պեսկով
28 Հուլիսի 2026, 14:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ չեն նշվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հստակ ժամկետներ չեն նշվել, սակայն միևնույն ժամանակ ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի ժամկետների մասին հարցին։