Թրամփը կիսվել է Ադրբեջանի ռազմավարական դերի մասին հոդվածով
28 Հուլիսի 2026, 16:04
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում կիսվել է Ադրբեջանի ռազմավարական դերի մասին հոդվածով։
ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող անդամ Աբրահամ Համադեհը Newsmax-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Ադրբեջան կատարած իր այցին, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը և Ադրբեջանի ռազմավարական նշանակությանը։
Կոնգրեսականը Ադրբեջանը բնութագրել է որպես ԱՄՆ-ի հուսալի գործընկեր և ընդգծել երկրի կարևոր դերը՝ որպես էներգակիրների արտադրող, տրանսպորտային հանգույց և տարածաշրջանային անվտանգության առանցքային դերակատար։
Համադեհը Ադրբեջան է այցելել հունիսին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական համագործակցությունը և այլ հարցեր։