Ջո Մանգանելոն կմասնակցի «Dungeons & Dragons»-ի բարեգործական միջոցառմանը
28 Հուլիսի 2026, 19:20
Հայկական ծագմամբ ամերիկացի դերասան Ջո Մանգանելոն կմասնակցի «Dungeons & Dragons» ընկերության կողմից կազմակերպվող «The Puppy Roll III» բարեգործական միջոցառմանը։
Այն կանցկացվի հուլիսի 31-ին ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում՝ Indiana Repertory Theatre-ում։ Այդ օրը երկրպագուները կհավաքվեն խաղասեղանի շուրջ՝ մասնակցելու «Dungeons & Dragons» սեղանի դերային խաղին՝ իրենց սեփական ընտանի կենդանիների կերպարներով։ Հավաքված ամբողջ գումարը կուղղվի կենդանիների պաշտպանության Petco Love հիմնադրամին։
Ջո Մանգանելոն «Dungeons & Dragons»-ի մեծ երկրպագու է։ Նա նախկինում ևս մասնակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների՝ նպաստելով տարբեր կազմակերպությունների համար զգալի նվիրատվությունների հավաքագրմանը։
Ջո Մանգանիելոյի մեծ տատը՝ Թերվիզ Դարակջյանը, 1915 թվականին հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին, սակայն թուրքերը սպանել են նրա ամուսնուն և ութ երեխաներին։ Դերասանը բազմիցս պատմել է իր ընտանիքի ողբերգական պատմությունը, ինչպես նաև ուխտագնացություն կատարել դեպի իր նախնիների պատմական հայրենիքը։