Ռուս բլոգերի նկատմամբ գործ են հարուցել հայերին վիրավորելու համար

29 Հուլիսի 2026, 14:06

Քաղաքականություն

Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Այս մասին Armenia Sputnik–ին հայտնել են ՔԿ–ից։

Գործը հարուցվել է «Համացանցի միջոցով ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հրապարակային հայտարարություններ» հոդվածով։

Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։