Մաքսիմ Դուլյանը՝ Չադում ՌԴ նոր արտակարգ և լիազոր դեսպան
29 Հուլիսի 2026, 21:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսիմ Դուլյանին նշանակել է Չադի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Հրամանագրի տեքստում նշվում է․ «Մաքսիմ Ալեքսեյի Դուլյանին նշանակել Չադի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»։