Ադրբեջանը Կիևին է փոխանցել 40 տոննա էներգետիկ սարքավորում

30 Հուլիսի 2026, 16:45

Քաղաքականություն

Ադրբեջանը Ուկրաինայի էներգահամակարգի վերականգնման նպատակով Կիև է ուղարկել 40 տոննա էներգետիկ սարքավորում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Բեռը ներառում է բարձր և ցածր լարման ավելի քան 50 տեսակի մալուխային արտադրանք, տարբեր հզորության գեներատորներ, ինչպես նաև տրանսֆորմատորային սարքավորումներ։