Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

31 Հուլիսի 2026, 13:42

Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հուլիսի 14-ին Երևանի քաղաքացիական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել իր հայցը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ նրա՝ սույն թվականի հունիսի 11-ին արած հայտարարության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայներն օրգանիկ են։

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

Շարունակելի…»։

Գրառմանը կից Հովսեփյանը հրապարակել է նաև դատարանի համապատասխան որոշման լուսանկարը։