Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ կիրառվել է տնային կալանք
31 Հուլիսի 2026, 19:15
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանք։