Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո ԱԺ-ն ավարտել է նիստը․ այն կշարունակվի վաղը

02 Օգոստոսի 2026, 18:00

Քաղաքականություն

Ազգային ժողովն ավարտել է այսօրվա աշխատանքը՝ մի քանի ժամ տևած քննարկումներից հետո, որոնք ուղեկցվել են իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների միջև փոխադարձ մեղադրանքներով։

Խորհրդարանի նախագահի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին։ Պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանն է։