Ընդդիմադիր պատգամավորները գտնվում են Մայր Աթոռում՝ Կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար․ Աննա Գրիգորյան

02 Օգոստոսի 2026, 19:49

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի առաջին նիստից հետո ընդդիմադիր պատգամավորները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված չի եղել, ինչի հետևանքով «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնել են Մայր Աթոռ։

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված չէր Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին, և այդ պատճառով այժմ գտնվում ենք Մայր Աթոռում՝ Վեհարանում, որտեղ առաջիկայում հանդիպելու ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունը ստանալու համար»,– ասել է Աննա Գրիգորյանը։