Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է․ աշխարհահռչակ տնտեսագետ
03 Օգոստոսի 2026, 09:30
Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով։
Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյան / Рубен Варданянը գերեվարված է Ադրբեջանում:
Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալեբը գրել էր․
«Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել է Թալեբը X-ի իր էջում։
