Ձեր կինը տարեկան ստանում է 118 000 դոլար, պատմեք ինչպե՞ս է նշանակվել «Հայփոստ»-ի տնօրեն․ Խամոյանը՝ Կոնջորյանին

03 Օգոստոսի 2026, 16:10

Քաղաքականություն

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջև բանավեճ է սկսվել՝ Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնում նշանակման և վարձատրության շուրջ»

Ընդդիմադիր պատգամավորը Կոնջորյանին մեղադրել է հովանավորչության և քաղաքական կոռուպցիայի մեջ՝ նշելով, որ լրագրողներին չեն տրամադրվում մրցույթի արձանագրությունները։

«Ձեր տիկինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է «Հայփոստի» տնօրեն և ստանում է տարեկան 118,000 դոլար (ամսական 3.6 միլիոն դրամ) աշխատավարձ, ինչը կրկնակի գերազանցում է ՀՀ նախագահի և վարչապետի աշխատավարձերը։ Պատմեք՝ ինչպես է նա նշանակվել տնօրեն, մինչ այդ որտեղ է աշխատել, և որն է եղել Ձեր դերը այդ նշանակման հարցում»,- նշել է Խամոյանը՝ դիմելով ՔՊ ղեկավարին։

Հիմա եթերում