Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի հայհոյանքների մասով հարուցվեց քրեական գործ
03 Օգոստոսի 2026, 18:40
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջի մասի հատկանիշներով։
Կոմիտեից հաստատեցին նշելով, որ խուլիգանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով 5 ձերբակալված անձանց ազատ է արձակել եւ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամ գրավը: