Իտալիան առաջարկում է անօրինական միգրանտներին ուղարկել Հայաստան
03 Օգոստոսի 2026, 21:42
Իտալիան առաջարկել է երրորդ երկրներում ստեղծել կենտրոններ՝ ԵՄ անօրինական մուտք գործած օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավոր տեղավորելու համար՝ մինչև նրանց ապաստանի կամ ներգաղթի վերաբերյալ դիմումների քննարկումը։
Euronews-ի հաղորդմամբ՝ հնարավոր երկրների ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը։
Նախնական ցանկում ներառված են մի շարք աֆրիկյան պետություններ, ինչպես նաև ավանդական միգրացիոն ուղիներից դուրս գտնվող երկրներ։ Դրանց թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։
Նախաձեռնությունը օգոստոսի 4-ին կներկայացնի Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին՝ ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստում։
Հանդիպումն անցկացվում է Սեուտայում ստեղծված միգրացիոն ճգնաժամի ֆոնին, որտեղ վերջին օրերին շուրջ 70 հազար միգրանտ ուժով ներթափանցել են Իսպանիային պատկանող ինքնավար անկլավի տարածք։