ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ

05 Օգոստոսի 2026, 10:24

Քաղաքականություն

Կիևն ու Կիևի մարզը ենթարկվել են լայնածավալ հարձակման։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 15 մարդ, ևս 51-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Կիևի մարզում զոհերի թիվը հասել է 14-ի, իսկ վիրավորներինը՝ 27-ի։ Ամենամեծ կորուստները գրանցվել են Բրովարիի շրջանում, որտեղ զոհվել է 9 մարդ։ Եվս 4 մարդ զոհվել է Բուչայի շրջանում, իսկ 1-ը՝ Ֆաստովի շրջանում։

Բրովարիում, Վելիկայա Դիմերկայում, Կվիտնևոյե և Պերեմոգա բնակավայրերում խոշոր հրդեհներ են բռնկվել պահեստային համալիրներում։ Չայկա բնակավայրում այրվում է լոգիստիկ կենտրոն, իսկ Սոֆիևսկայա Բորշչագովկայում հրդեհ է բռնկվել լոգիստիկ ձեռնարկության տարածքում։ Ֆաստովի շրջանում էլ ձեռնարկություններից մեկի տարածքում այրվել են ավտոմեքենաներ։

Կիև քաղաքում զոհվել է մեկ մարդ, ևս 24-ը վիրավորվել են։ Օբոլոնի շրջանում հրդեհվել է ոչ բնակելի շինություն (ըստ հրապարակված լուսանկարների՝ «Նովա Պոշտա»-ի պահեստը), իսկ Սվյատոշինի շրջանում՝ Novus խանութների ցանցի պահեստը։

Հարվածներից հետո Կիևի մի շարք շրջաններում վատթարացել է օդի որակը։ Ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշները գրանցվել են Օբոլոնի և Սվյատոշինի շրջաններում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել փակ պահել պատուհանները և հնարավորինս սահմանափակել դրսում գտնվելը։

Հիմա եթերում