Տուլայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է
05 Օգոստոսի 2026, 10:28
Տուլայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այդ մասին սոցիալական ցանցում հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։
«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Մեկ մարդ ստացել է վնասվածքներ, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է նա։
Միլյաևի խոսքով՝ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի տեսակավորման կենտրոնում։ Վնասվել է նաև երկու շենք և երկու արտադրական օբյեկտ։