Թուրքիայում արգելափակվել է Ստամբուլի քաղաքապետի նախընտրական շտաբի X-ի հաշիվը
05 Օգոստոսի 2026, 10:33
Թուրքական դատարանը պարտավորեցրել է X սոցիալական ցանցին երկրի տարածքում սահմանափակել կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նախընտրական շտաբի պաշտոնական հաշվի հասանելիությունը։
Ընկերությունն արդեն հրապարակել է դատարանի համապատասխան որոշումը։ X-ում հայտարարել են, որ ենթարկվում են տեղական օրենսդրությանը, սակայն մտադիր են բողոքարկել այդ որոշումը։
Միաժամանակ ընկերությունում ընդգծել են, որ նշված բովանդակությունը կշարունակի հասանելի մնալ Թուրքիայի սահմաններից դուրս։