Գվատեմալայում հրաբուխը մոտ 7 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

05 Օգոստոսի 2026, 11:08

Տնտեսություն և Բիզնես

Գվատեմալայում սկսվել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Ֆուեգոյի ժայթքումը։ Երկրի իշխանությունները հրաբխի ակտիվության պատճառով հայտարարել են վտանգի առավելագույն մակարդակ։

Սկզբում հայտարարվել էր նարնջագույն վտանգի մակարդակ, սակայն մոխրի շարունակական արտանետումների և լավայի հզոր ժայթքումների պատճառով այն բարձրացվել է մինչև առավելագույն աստիճան։

Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտի տվյալներով՝ Ֆուեգո հրաբխի ակտիվության փոփոխությունները գրանցվել են օգոստոսի 2-ին, իսկ ժայթքումը սկսվել է օգոստոսի 3-ին։

Հրաբուխը մոտ 7 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, որը քամին տարածում է դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք՝ մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա։ Լավայի հոսքերը տարածվել են շուրջ 7 կիլոմետր՝ վտանգ ստեղծելով հարակից բնակավայրերի համար, հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։

Ֆուեգո հրաբխից ոչ հեռու գտնվում է շուրջ 60 հազար բնակիչ ունեցող Անտիգուա քաղաքը։ Մարդկային զոհերով վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 8 տարի առաջ․ պաշտոնական տվյալներով զոհվել է 113 մարդ, 329-ը համարվում են անհետ կորած։

Հիմա եթերում