«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
05 Օգոստոսի 2026, 14:31
«Մուլտի Վելնես» կենտրոնը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից կատարված գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության հետ կնքած պայմանագիրը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Վելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է, ու այսուհետև գործելու է «Երևան Վելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։
Երևանի քաղաքապետարանի որոշման հետևանքով «Մուլտի Վելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից, և տարածքն անցել է համայնքին:
Նշենք, որ ընկերության փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել կադաստրի որոշումը, որով այս հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը, և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն: