Ձերբակալվել է «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը
05 Օգոստոսի 2026, 16:35
Ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ քննչական կոմիտեի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։