Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

21 Օգոստոսի 2023, 11:30

Հայեր

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայրենիքի»,- ասվում է Մայր Աթոռի ուղերձում: