«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը

06 Օգոստոսի 2026, 17:15

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խոսքը սովորական քաղաքական կամ սոցիալական հարցի մասին չէ, այլ «արժեհամակարգային և ֆունդամենտալ» խնդրի։ Այդ պատճառով, ըստ Գրիգորյանի, կարևոր է դատարանում ներկայությամբ աջակցություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և սրբազաններին։

Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը մասնակցելու է դատական նիստին՝ իր աջակցությունը հայտնելու նպատակով։