Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց
07 Օգոստոսի 2026, 16:45
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այս մասին դատարանի բակում տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասել է Արա Զոհրաբյանը։