Պակիստանը մեծ ներուժ է տեսնում Մոսկվայի, Բաքվի և Երևանի հետ հարաբերությունների զարգացման գործում․ դեսպան

08 Օգոստոսի 2026, 14:35

Քաղաքականություն

Պակիստանը մեծ ներուժ է տեսնում Մոսկվայի, Բաքվի և Երևանի հետ հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։

Դիվանագետը նշել է, որ Պակիստանը երկար տարիներ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո, նրա խոսքով, ժամանակն է այդ հարաբերությունները հաստատելու։

Թիրմիզին նաև ընդգծել է, որ Կովկասի տարածաշրջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն պատմական կապեր։ Նա հիշեցրել է Բաքվում գտնվող Մուլթան-Սարայ անվանումով թաղամասի մասին, որը կոչվել է պակիստանյան Մուլթան քաղաքի պատվին, ինչպես նաև նշել, որ Պակիստանում բնակվում են բազմաթիվ հայեր։

Դեսպանը հավելել է, որ բազմիցս ճանապարհորդել է Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանով և այցելել Ադրբեջան։