2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում բնակության իրավունք է ստացել 14 285 օտարերկրյա քաղաքացի

08 Օգոստոսի 2026, 15:45

Քաղաքականություն

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բնակության իրավունք է ձևակերպել 14 285 օտարերկրյա քաղաքացի։

Ընդհանուր ցուցանիշում ներառված են աշխատանքի հիմքով տրամադրված 6 085 ժամանակավոր բնակության կարգավիճակ, այլ հիմքերով տրամադրված 2 096 ժամանակավոր բնակության կարգավիճակ, 2 085 մշտական բնակության կարգավիճակ և 295 հատուկ բնակության կարգավիճակ։

Բացի այդ, հաշվառվել է 2 688 դրական որոշում ԵԱՏՄ անդամ երկրների աշխատող քաղաքացիների համար և 1 036 որոշում՝ նրանց ընտանիքների անդամների համար։

Ամենաշատ բնակության իրավունք և կարգավիճակ ստացել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 5 367։ Նրանց հաջորդում են Իրանը՝ 1 613, Վիետնամը՝ 1 245, Հնդկաստանը՝ 1 233 և Չինաստանը՝ 820։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Սիրիան, Վրաստանը և Ուկրաինան։