Սլովակիայի նախկին պաշտոնյաները Փաշինյանին կոչ են արել դադարեցնել ճնշումները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

08 Օգոստոսի 2026, 21:07

Քաղաքականություն

Սլովակիայի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում դատապարտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ «պետության կողմից հովանավորվող հարձակումները»՝ դրանք անվանելով «անընդունելի» և «խորապես ոչ ժողովրդավարական»։

Նամակի հեղինակները նշել են, որ Հայաստանի և Արցախի հետ իրենց առանձնահատուկ հարաբերությունները և բազմակի այցելությունները հնարավորություն են տվել մանրամասնորեն ծանոթանալու հայոց պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու 1725-ամյա պատմությանը։

Նամակը ստորագրել են Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին խոսնակ, Ազգային խորհրդի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկին և Սլովակիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Սլովակիայի առաջին եվրահանձնակատար, Կրոնական ազատության եվրոպական ֆորումի (FOREF Europe) նախագահ Յան Ֆիգելը։

Հիմա եթերում