Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ջանքերին․ Թուրքիայի ԱԳ նախարար

09 Օգոստոսի 2026, 10:54

Քաղաքականություն

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասն անմիջական ազդեցություն ունի Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա։

Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված եռակողմ պաշտպանական համաձայնագիրը ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ պետության դեմ։

«Ընդհանուր սպառնալիք չկա։ Որևէ պետություն թիրախ չի դառնա, քանի դեռ չի սպառնում համաձայնագիրը ստորագրած կողմերին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը տեխնիկապես նման է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին։ Ֆիդանը վստահություն է հայտնել, որ հաջորդ փուլում դաշինքին կմիանա Եգիպտոսը, և չի բացառել, որ նմանատիպ համաձայնագրեր կարող են կնքվել նաև Կովկասի երկրների հետ։