Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է մեր ընդհանուր շահերից. Գերմանիայի ԱԳՆ

09 Օգոստոսի 2026, 21:31

Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած գագաթնաժողովի տարեդարձին, որը հիմք դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Մենք նշում ենք ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի տարեդարձը։ Այս կարևոր իրադարձությունը պատմական ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին, և մենք քաջալերում ենք կողմերին շարունակել ընթացքն այս ուղղությամբ», – նշված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության X-ի պաշտոնական էջում։

Նախարարությունն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը բխում են ընդհանուր շահերից, և Գերմանիան՝ Եվրոմիության ու ԱՄՆ գործընկերների հետ մեկտեղ, շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին։