ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
10 Օգոստոսի 2026, 11:41
Չնայած ընդդիմության կողմից նախկինում դրսևորած դիրքորոշումներին և քննադատություններին՝ մեր խմբակցությունը որոշում է կայացրել աջակցել ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Արամ Վարդևանյանին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել, այսինքն՝ ձայներ տալ այս ընտրության համար։ Այդ թվում՝ հաշվի ենք առել նաև Արթուր Սարգսյանի բացակայությունը՝ տնային կալանքով պայմանավորված։ Եվ, իհարկե, ավելացնեմ, որ դուք մեր երեք թեկնածուներին կողմ չքվեարկեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»,- նշել է Արուսյակ Մանավազյանը։