TRIPP-ի շրջանակում Հայաստան գազի մատակարարումը հայ պատգամավորների երևակայության արդյունքն են. Ալեքսանդր Ֆրոլով

11 Օգոստոսի 2026, 19:00

Քաղաքականություն

Այն պնդումը, թե Հայաստանը կկարողանա գազ ստանալ TRIPP ապագա նախագծի շրջանակում, հայ պատգամավորների երևակայության արդյունքն է։ Այս մասին Sputnik Live-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Ֆրոլովը։

Նրա խոսքով՝ խոսքը տեսականորեն Ադրբեջանից գազի մատակարարումների մասին է։ Հայաստանին տարեկան անհրաժեշտ է շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը Բաքվի համար բավական նշանակալի ծավալ է։ Ադրբեջանը չի կարողանա ավելացնել գազի արդյունահանումն առանց լուրջ ներդրումների։

Բացի այդ, Հարավային գազային միջանցքով Ադրբեջանն արդեն իսկ տարեկան 12,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Եվրամիության երկրներին, իսկ մինչև 2027 թվականը Եվրամիությունը նախատեսում է այդ ներմուծումը կրկնապատկել՝ հասցնելով 20 միլիարդ խորանարդ մետրի։

«Հանրապետությունը պետք է միջոցներ գտնի համապատասխան հզորությունների կառուցման համար։ Եվ նույնիսկ եթե դա տեղի ունենա, արդյո՞ք տեխնիկական հնարավորություն կունենա՞ արդյոք երկիրը Հայաստանի համար լրացուցիչ 12,5 միլիարդ խորանարդ մետր գազ արտադրելու», – նշել է Ֆրոլովը։