Հայհոյանքներ, ծեծկռտուք՝ Առինջում
11 Օգոստոսի 2026, 19:05
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ վիճում և հայհոյում են միմյանց։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանությունը վերածվել է նաև ծեծկռտուքի։
«Իշխանություն» լրատվականը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում։ Բնակիչ Ալլա Մխիթարյանի փոխանցմամբ՝ վեճի մասնակիցներն են Երեւանի նախկին փփոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները եւ թաղամասի բնակիչները։ Ըստ Մխիթարյանի՝ ապօրինի ճանապարհով նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը երկու 8 հարկանի շենք է կառուցել, որն արդեն հանձնվում է շահագործման՝ առանց կոյուղատար համակարգ անցկացնելու։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։
Հսկայական ունեցվածքի տեր Վահե Նիկոյանը եղել է Տարոն Մարգարյանի տեղակալը։ Դատախազությունը ապօրինի է համարում նրա գույքը եւ Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահե Նիկոյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Ալլա Մխիթարյանը պնդում է՝ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Այրք համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ Նիկոյանը շարունակել բիզնես գործունեությունը այն դեպքում, երբ նրա ունեցվածքի օրինական ծագումը դրված է հարցականի տակ, իսկ Նիկոլյանը անցնում է քրեական վարույթով։
Հ․Գ․ «Իշխանություն» լրատվականը պատրաստ է ներկայացնել Վահե Նիկոյանի, Էդուարդ Բաբայանի, Աբովյանի համայնքապետարանի և «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության դիրքորոշումները՝ բնակիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։