Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները

11 Օգոստոսի 2026, 22:19

Քաղաքականություն

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը։

Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում արձանագրված դրական զարգացումների, ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդմանն ուղղված գործընթացներին։

Հիմա եթերում