«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին

11 Օգոստոսի 2026, 23:38

Քաղաքականություն

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախագահ Վարդան Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։

Սակայն վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությամբ մեր պատմությունը առերեսվում է իր պատմության թերեւս ամենանվաստացուցիչ եւ անպատվաբեր փաստի հետ, ինչը հազարամյակների ընթացքում չի ունեցել իր նախադեպը։ ՀՀ սահմանադրության բացահայտ խախտմամբ ապօրինաբար հարուցվել է քրեական վարույթ եւ նախաձեռնվել է դատական գործընթաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ բարձրաստիճան մի շարք հոգեւորականների նկատմամբ։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

Կոչ ենք անում դատաիրավական համակարգին չենթարկվել օրվա իշխանությունների կողմից նախանեռնած եւ իրականացվող խարդավանքներին, ինչն ուղղակիորեն մաս է կազմում թշնամու հայակործան ծրագրին։
Նաեւ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պահպանել ազգային միասնությունը եւ անսակարգ համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաքելության շուրջ»,-նշված է հայտարարության մեջ։

Հիմա եթերում