Դմբ-դմբ-հու արեք Կաթողիկոսի անունը լսելիս․ ահա ձեր մակարդակը․ լարված իրավիճակ ԱԺ-ում

12 Օգոստոսի 2026, 11:16

Քաղաքականություն

Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը պատկանում է ոչ թե իշխանություններին, այլ Բաքվին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ելույթի ընթացքում Վարդանյանն անդրադարձավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց։

ՔՊ-ական պատգամավորները «կաթողիկոս» բառը լսելուն պես սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիր պատգամավորները՝ ծափահարել:

«Դմբ-դմբ-հու արեք Կաթողիկոսի անունը լսելիս․ ահա ձեր մակարդակը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։