Դուք մասնակցում եք Ադրբեջանի պահանջի իրականացմանը. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին
12 Օգոստոսի 2026, 13:30
Նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը բացառապես ադրբեջանական պահանջի արդյունք է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում և Հայաստանից դուրս չկա որևէ մեկը, ով կարող է պնդել, թե Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քննարկումները երկրի ներսում ձևավորված օրակարգ են։
«Կա Ադրբեջանի նախապայման․ առաջինը՝ Մինսկի խմբի համանախագահության չեղարկումն էր, երկրորդը՝ ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխությունը, որի արդյունքում Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի։ Դուք բոլորդ հիմա մասնակցում եք այդ պահանջի իրականացմանը»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասել է Աննա Գրիգորյանը։