Շղթայած խոսափող․ Սարյանի պուրակում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

12 Օգոստոսի 2026, 14:11

Քաղաքականություն

Ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի և այլ բանտարկյալների ակցիա է ընթանում Երևանի Սարյանի պուրակում։

«Ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք։ Ազատ խոսքն այսօր շղթայված է։ ՀՀ-ում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս` իրենից բացի որևէ այլ գործիչ քաղաքականությամբ զբաղվի։ Հանրության ուղեղն ու օրակարգը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով, որ հիշողության տարածքը գնալով փոքրանա։ Քաղաքական, խղճի բանտարկյալներին ուզում են արագ մոռացության տալ։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, որոնք պայքարել են իրենց ապագայի համար ու հայտնվել բանտում»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ակցիայի մասնակիցները նաև շղթայված խոսափող են բերել, որի տակ պաստառ է կախված. «Այս խոսափողը լռեցված է, քանի որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է»։