Հայաստանը խոսքի ազատության վարկանիշում նահանջել է. Ղահրամանյանը՝ իշխանությանը

12 Օգոստոսի 2026, 16:50

Քաղաքականություն

Խոսքի ազատության մասին խոսելիս հորդորում եմ ուսումնասիրել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

«Երբ խոսում եք խոսքի ազատության մասին ու դա իբրև ձեր իշխանության ձեռքբերում եք նշում, հորդորում եմ ուսումնասիրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը։ Այնտեղ Հայաստանը 34-րդ տեղից հասել է 50-րդի՝ գրանցելով դիրքերի էական անկում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ մինչև 2018 թվականը գրանցվել է ֆիզիկական բռնության 77 դեպք, իսկ գործող իշխանության օրոք՝ 82։ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների թիվն, ըստ Ղահրամանյանի, մինչև 2018 թվականը եղել է 466, իսկ գործող իշխանության օրոք՝ 795 դեպք։