Փաշինյանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

12 Օգոստոսի 2026, 19:26

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգին և քննարկել փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների շուրջ։